Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ «ՈՉ»-Ի ՃԱԿԱՏՈՒՄ` ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԿԼԻՆԻ

Արխիվ 12-16

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ «ՈՉ»-Ի ՃԱԿԱՏՈՒՄ` ԴԻՏՈՐԴԻ

ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԿԼԻՆԻ

 

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր   «Ժառանգության» Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, կազմակերպել էր ասուլիս: Բանախոսները` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը,  «Հիմնադիր Խորհրդարան» նախաձեռնության  անդամներ Ժիրայր Սեֆիլյանը,  Գարեգին Չուգասզյանը, «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը  հայտարարեցին, որ այդ հասցեում գործելու է միասնական շտաբ: 

Ժիրայր Սեֆիլյանի խոսքից  պարզ դարձավ, որ  «Նոր Հայաստան»-ի ճակատը  մարտավարական հակասություններ ունի  ՀԱԿ-ի հետ: ՀԱԿ-ը, ըստ Սեֆիլյանի, կարծում է, որ պետք է աշխատել «ոչ»-ի ուղղությամբ եւ ամեն ինչ անել քայլ առ քայլ, իսկ «Նոր Հայաստանը» այլ կերպ է մտածում` այս իշխանությունների հետ չպետք է գնալ հանրաքվեի: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, սակայն, ասաց, որ կոնսուլտացիաները շարունակվում են «Ոչ»-ի ճակատի մաս կազմող ՀԱԿ-ի հետ:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ներկա չէին ասուլիսին: Պրն Հովհաննիսյանն ընտանեկան հարցերով բացակայում է Հայաստանից, ԱԻՄ առաջնորդն էլ, ինչպես տեղեկացրեց Գարեգին Չուգասզյանը, չի ցանկացել  քաղխորհրդի կազմում լինել, այլ լինել դիտորդի կարգավիճակում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ