Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ` ԳՆՈՒՄ ԵՄ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿՒ ՀԵՏ»

Արխիվ 12-16

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ` ԳՆՈՒՄ ԵՄ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿՒ ՀԵՏ»

 

Արդեն տեղեկացրել ենք, որ  Արա Աբրահամյանը չի բացառում, որ կուսակցություն կբացի եւ կզբաղվի քաղաքականությամբ:

«Իրավունք»-ն այսօր նրանից պարզեց` նրա քաղաքական դաշտ մուտք գործելուն  ինչ դերակատարություն են ունենալու ՀԺԿ, ՕԵԿ-ը, որին ի պատասխան ասաց, որ ինքը  բացելու է կուսակցություն, ով կմիանա, կմիանա, ով չի միանա, չի միանա:


Ինչ վերաբերում է ՀԺԿ-ի, ՕԵԿ-ի, ՀԴԿ-ի հետ համագործակցելուն, ՌԴ հայերի միության նախագահը հստակ պատասխան չտվեց: Միայն ասաց, որ եթե որոշում կայացնի, կուսակցություն կստեղծի. «Չի բացառվում, որ կհամագործակցեմ այլ կուսակցության հետ: Իսկ թե որ կուսակցության հետ, դեռ չգիտեմ»:

Լրագրողներից մեկի հարցին` ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ  կհամագործակցի պրն Աբրահամյանը ասաց, որ ՕԵԿ ղեկավարն ունի իր ճանապարհը: «Եթե ես գնում եմ ընտրության, դա չի նշանակում, որ ես գնում եմ ինչ-որ մեկի հետ»,-եզրափակեց Արա Աբրահամյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ