Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՏԵՌԱԿՏԻՑ ԱՌԱՋ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՔՐԴԵՐԵՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ

Արխիվ 12-16

ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՏԵՌԱԿՏԻՑ ԱՌԱՋ

ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՔՐԴԵՐԵՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ

 

 

 

 

 

Հոկտեմբերի 10-ին Անկարայում մահապարտների կողմից կազմակերպած տեռակտի կազմակերպիչներից մեկի ինքնությունը պարզված է: Այս մասին հաղորդում է թուրքական «Ենի շաֆաքը» թերթը` հղում անելով Ազգային հոտախուզության կոմիտեին:

Հաղորդվում է, որ մահապարտը եղել է Թուրքիայի քաղաքացի: Ներկա պահին ճշտվում է, թե արդյոք տեռորիստը կապ ունի  <Իսլամական պետության> հետ:


Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, տեսախցիկների ձայնագրությունները դիտելիս երեւում է, որ մինչ պայթյունը այդ ամբոխի մեջ նկատվում է Յունուս Էմրե Ալագյոզը, ում հիմա փնտրում են, եւ ում եղբայրը այս ամառ, որպես մահապարտ, պայթեցրել էր իրեն` Սուրուչ քաղաքում, որի հետեւանքով 27 հոգի զոհվել է` 90 վիրավորվել:


Կրկին ըստ մերկ այլ թուրքական լրատվական վարկածի, թուրքական ոստիկանությունը ստացել է 15-ամյա մի աղջկա վկայություն, ով գտնվում էր Անկարայի տեռակտի տեղանքում: Ըստ նրա, մինչ պայթյունը նա տեսել է, թե ինչպես են երկու երիտասարդներ մինչ այդ մտել մոտակա մի զուգարան, մի քանի րոպե հետո անց այնտեղից դուրս են եկել երկու կանայք` սեւ իսլամական հագուստներով: Նա նաեւ նկատել է, որ այնտեղ են գտնվում մի քանի մարդիկ, ովքեր իրար հետ խոսում էին քրդերեն եւ ադրբեջաներեն լեզվով: Նա նկատել է, որ սեւ կտորների մեջ ռումբեր են դրված, որոնք թողնելով ներսում չորս հոգի դուրս են եկել այնտեղից եւ գնացել նույն ուղղությամբ: Սկզբում պայթեցրել են մեկ ական, այնուհետ ձեռքով բարձրացրել են մարդու մարմնի արյունոտ մի մաս, այնուհետ պայթեցրեցին մյուս ականը, որտեղ հավաքված էին Դեմոկրատական կուսակցության անդամները:

Տեռակտից հետո, թուրքական հատուկ ծառայությունները կազմել են 21 հոգու ցուցակ, որոնք կասկածվում են <Իսլամական հանրապետության> հետ կապի մեջ: Նրանց շարքում կա ադրբեջանուհի Ուլկեր Մամեդովի անունը, ով գտնվում է հետախուզման մեջ:

Հիշեցնենք, որ Անկարայում տեղի ունեցած տեռակտի ժամանակ զոհվել են 97 եւ վիրավորվել են 240 հոգի:





 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ