Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀՈՒՆԳԱՐ ՀԱՅԱԳԵՏ. «ԵՐԲ ԹՈՒՐՔԻԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԿԼԻՆԻ, ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ՀՈՒՆԳԱՐ ՀԱՅԱԳԵՏ. «ԵՐԲ ԹՈՒՐՔԻԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ

ԿԼԻՆԻ, ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»


 

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում էր կազմակերպվել Հայոց ցեղասպանության մասին: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ  մի քանի օտարերկրացի հայագետներ, որոնցից մեկն էլ  գերմանաբնակ, հունգարացի հայագետ, պատմաբան Բալնիտ Կովաչն է:

Պրն Կովաչը տեղյակ է, որ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան ադրբեջանցի մարդասպան  Ռամիլ Սաֆավորի արտահանձնման պատճառով: «Ես այդ մասին իմացա, երբ Տրանսիլվանիայում էի, ուսումնասիրում էի հայոց պատմությունը: Ոչ միայն ինձ, այլեւ բոլորի համար էր դա վատ որոշում: Մեր կառավարությանը Ադրբեջանի հետ համաձայնության գալով խզեց հայ-հունգարական  պատմական կապերը: Բայց հուսով եմ, որ շատ շուտով մեր պատմական կապը  կվերականգնվի»,-ասաց  հայագետը:

Գիտաժողովը շարունակվելու է նաեւ վաղը, եւ  ունգար հայագետը կներկայացնի զեկույց «Հունգարահայերը  երկու համաշխարհային պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածում» անվանումով:

Երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչը կարող է նրան ստիպել` գնալ այդ քայլին: «Թուրքիայի հասարակության մի մասը, կարծում եմ,  ճանաչում է  Հայոց ցեղասպանությունը, բայց   Թուրքիայի վարած քաղաքականությամբ արվում է  հակառակը: Կարծում եմ`  երբ Թուրքիան կլինի ժողովրդավար, այն ժամանակ էլ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց  հունգար հայագետը:

Ի դեպ, Բալնիտ Կովաչը երկու շաբաթ առաջ է եղել Թուրքիայում եւ ազատ խոսել Հայոց ցեղասպանության մասին:

Տեղեկացնենք, որ Հունգարիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ