Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է «ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ

Արխիվ 12-16

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է «ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԻ

ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ

 

ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խուսափում է  հստակ պատասխանել սահմանադրական բարեփոխումների մասին հարցին:Պրն Աբրահամյանը, ով պատրաստվում է կուսակցություն ստեղծել, կարծես չի ցանկանում դիրքորոշումը հայտնել  բարեփոխումների վերաբերյալ, քանզի մտավախություն ունի, որ չի կարող իր գաղափարներն ու ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչել: Լրատվամիջոցների հետ հանդիպմանը նա ասաց, որ  վերջնական որոշումը կկայանցնի  գալիք տարվա մարտին:

«Իրավունք»-ի այն դիտարկմանը, թե ինչպես է համագործակցելու ՀԺԿ-ի, ՕԵԿ-ի հետ, որոնք Արա Աբրահամյանի հետ ունեն խնամիական ու քավոր-սանիկական կապեր, եթե նրանք դեմ են  սահմանադրական բարեփոխումներին, ՌԴ հայերի միության նախագահն ասաց. «Բայց ես չեմ ասում, որ ինչ-որ մեկի հետ համագործակցում եմ, կամ չեմ համագործակցում»:

Մեր մյուս հարցին` ինչ դիրքորոշում ունի ՌԴ հայերի միության նախագահը  սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի մասին, անպատասխան մնաց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ