Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Թող ասի, որ քաղաքական հայտարարություն եմ արել. Գ. Սահակյանը Լ. Զուրաբյանի՝ Վենետիկի հանձնաժողովի կաշառված լինելու առնչությամբ

Արխիվ 12-16

Թող ասի, որ քաղաքական հայտարարություն եմ արել. Գ. Սահակյանը Լ. Զուրաբյանի՝ Վենետիկի հանձնաժողովի կաշառված լինելու առնչությամբ


 

Վենետիկի հանձնաժողովի՝ կաշառված լինելու մասին խոսակցություններն անհեթեթ են, անիմաստ. ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն այս ընթացքում զբաղված է եղել միայն Վենետիկի հանձնաժողովը կաշառելու գործով:


«Այս հայտարարության տակ որևէ բան որոնել՝ չարժե: Վենետիկի հանձնաժողովը միակ կառույցն է, որտեղ սահմանադրագետներ են և ամբողջ աշխարհն այդ կառույցից է օգտվում: Վենետիկի հանձնաժողովը կաշառել, հետո ասել՝ բանի տեղ չեն դնում… Այդ կառույցն իջեցնել ԺեԿ-ի մակարդակի՝ բնութագիրն է մի մարդու, ով արտաբերում է նման անհեթեթ խոսակցություններ»,- նշեց Գալուստ Սահակյանը:


ԱԺ նախագահը Լևոն Զուրաբյանին հորդորեց փաստեր ներկայացնել՝ չբացառելով, որ եթե պատգամավորը դրանք չներկայացնի, ապա գուցե ենթարկվի քրեական պատասխանատվության: «Եթե ասում է փաստեր ունի, ուրեմն պետք է ներկայացնի: Եթե ոչ, իհարկե, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Իհարկե, ես դրա կողմնակիցը չեմ. մշտապես ասում եմ՝ նման դեպքում ոչնչությունը ինչ կդառնա: Դրա համար պիտի թողնեն հանգիստ»,- նշեց խորհրդարանի խոսնակը:


Հարցին՝ հնարավո՞ր է ԱԺ-ն զրկի Զուրաբյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, Գալուստ Սահակյանը  պատասխանեց. «Չեմ էլ մտածում այդ մասին: Քրեական գործը պիտի հիմքեր ունենա, մոտեցումները ձևավորվեն: Եթե հիմքեր ունի, պիտի ներկայացնի: Կարդացի, որ ընդդիմադիրներն ասում են, թե դա քաղաքական հայտարարություն է, թող ասի, ես դա քաղաքական հայտարարությունների տեսքով եմ ներկայացրել»:

 

 

tert.am

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ