Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿԼՔԻ՞ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿԼՔԻ՞ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»


 

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը  խորհրդարանում կողմ է  քվեարկել նոր սահմանադրության օգտին, բայց դեռ չի կողմնորոշվել` հանրաքվեին «այո», թե՞ «ոչ»  է ասելու:

«Իրավունք»-ը պրն Պողոսյանից պարզեց` «Ոչ»-ի ճակատի քարոզչությունը կարող է   կողմնորոշել «Ժառանգության» խմբակցության քարտուղարին: Չէ՞ որ «Ժառանգությունը» «Ոչ»-ի ճակատի անդամ է: «Ես աշխատում եմ պրոպագանդայով չառաջնորդվել, այլ փորձի ու գործունեության վրա:  Եթե կլինեն համոզիչ փաստարկներ, որոնք կհամոզեն ինձ սխալ եմ գործել, խնդիր չկա»,- ասաց Պողոսյանը:

Մինչ այս օրը «Ժառանգության» խմբակցության քարտուղարի համար հիմնավոր չեն «Ոչ»-ի ճակատի հիմնավորումները, ավելին` «Ոչ»-ի ճակատի հիմնավորումներն իշխանության    վերարտադրության մասին  արհեստածին են:

Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը չբացառեց, որ խմբակցության նոր ղեկավարի ընտրության դեպքում գուցե հրաժարվի «Ժառանգություն» խմբակցության քարտուղարի լիազորություններից: Ի վերջո, ինչպես մեզ հետ զրույցում ասաց  պատգամավորը, ինքը ֆորմալ առումով է խմբակցության քարտուղար:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ