Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Կփոխվի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի երթեւեկությունը

Արխիվ 12-16

Կփոխվի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի երթեւեկությունը

 

 

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրություններ են կատարվել Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկի երթեւեկության բարելավման ուղղությամբ:

Ոստիկանությունից հայտնել են, որ Բաղրամյան պողոտայի լուսացույցն ու «Կանգ» գիծը մոտ 25 մետր դեպի խաչմերուկ տեղափոխելու հաշվին նշված խաչմերուկում հնարավոր է Բաղրամյան պողոտայի տվյալ խաչմերուկին հարող հատվածի երեք երթեւեկելի գոտիներին մոտ 20 մետր երկարությամբ տարածքում ավելացնել նաեւ 4-րդ երթեւեկելի գոտին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի արագ բեռնաթափել խաչմերուկը եւ խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից ու հնարավոր խցանումներից:

Միաժամանակ, նշված փոփոխության շնորհիվ Բաղրամյան պողոտայի երթեւեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթեւեկող տրանսպորտային միջոցները նշված մանեւրը կկատարեն առանց լուսացույցի արգելող ազդանշանի հանդիպելու:

Նշված փոփոխությունը կատարելու համար անհրաժեշտ կլինի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում կառուցել անվտանգության կղզյակ:

Կից ներկայացվում են նշված խաչմերուկի գործող եւ առաջարկվող երթեւեկության կազմակերպման սխեմաները:

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ