Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՀԱՅԱԶՆ»-Ի ԱՆԴԱՄ. «ՕԵԿ-Ը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱԶՆ»-Ի ԱՆԴԱՄ. «ՕԵԿ-Ը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ  ՉԷ»


 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր  լրագրողների հետ զրույցում քննադատեց այն ընդդիմադիրներին, որոնք որոնք ամեն անգամ իշխանափոխության կոչ են անում, ժողովրդին փողոց հանում, հիասթափեցնում ու ոչ մի պատասխանատվություն չեն կրում:

«Ամեն անգամ ասում են՝ իշխանությունը բիրտ էր ու անցնում առաջ»,- ասաց կուսակցության վարչության անդամը:


«Իրավունքը» սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող  «Ոչ»-ի ճակատի մաս կազմող «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանից այսօրվա մամլո ասուլիսում պարզեց`  եթե նոր սահմանադրությանը հանրության մեծ մասն  այո ասի, Հայազն»-ը պատասխանատվություն կվերցնի՞ իր վրա եւ տեր կկանգնի՞ սահմանադրությանը «Ոչ» ասած  քաղաքացիների քվեներին: «Եթե բացի ոչ»-ի քարոզչությունից, նաեւ ասում ես` այ հիմա մենք կհաղթենք, իշխանությանը կհեռացնենք, այս իմաստով  կրում ես պատասխանատվություն: Ալեն Սիմոնյանի հարցը դիպուկ է, բայց մեզ չի հասցեագրված, քանի որ նման գործողություններ չենք անում»,- ասաց պրն Աղայանը:

Ի դեպ, «Հայազն» կուսակցությունը չի ցանկանում միանալ սահմանադրական բարեփոխումներին դեմ պայքարող «Հայկական վերածնունդ» կազմակերպության մաս կազմող ՕԵԿ-ին:  «ՕԵԿ-ն արդեն  ժամանակավրեպ է, կուսակցություն չի: Մեկ անձի կողմից ստեղծված կուսակցություն է, որի ղեկավար մարմնի անդամներն աշխատավարձով են ապրում: Նման կազմակերպություններին կուսակցություն չենք համարում»,- եզրափակեց «Հայազն»-ի անդամը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ