Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԻ»-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՔՑԵ՞ԼՈՎ

Արխիվ 12-16

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԻ»-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՔՑԵ՞ԼՈՎ



«Իրավունք» թերթի նախորդ համարում անդրադարձել էինք խմբագրություն դիմած Կապան քաղաքի բնակչուհի, զինվորի մայր Սուսաննա Խաչատրյանի դժգոհություններին: Մեր զրուցակցի վրդովվմունքի հիմնական պատճառը կայանում էր, ինչպես ինքն էր մեզ հետ զրույցում ասել հետեյալում. «Գլենդել Հիլզի» ղեկավարության անպատասխանատու գործողությունների պատճառով ես զրկվել եմ սեփական բնակարան ստանալուց (որի արժեքի կեսից ավելին արդեն մուծված է, մոտ 63 տոկոս) եւ արդեն երեք տարի է` ապրում եմ վարձով: Իսկ «Գլենդել Հիլզի» սեփականատերերն իմ ու իմ նմանների վճարած գումարների հաշվին օր օրի հարստանում են, իսկ մեզ` քաղաքացիներիս, վարպետորեն յոթ տարի էսօր-էգուց անելով` խաբում են»:

Վերոհիշյալ խնդրի վերաբերյալ մենք դեռեւս նախորդ հրպարակմանը անդրադառնալիս պարզաբանումներ էինք խնդրել «Գլենդել Հիլզի» ղեկավարությունից: Որտեղից մամլո խոսնակ Արմինե Ուդումյանը խնդրել էր հարցը գրավոր ուղարկել: Եվ երբ երեկ փորձեցինք հետաքրքրվել մեր գրավոր հարցի ճակատագրով Ա. Ուդումյանից ստացանք հետեւյալ պատասխանը.


- Մենք որոշել ենք որեւէ կերպ չմեկնաբանել, չանդրադառնալ Ձեր հարցերին, կարող եք այդպես էլ գրել, որ «Գլենդել Հիզի» ղեկավարությունը նպատակահարմար չի գտնում պատասխանել այդ հարցին:


Այստեղ են ասել ոչինչ չասող պատասխանն էլ է պատասխան, փաստորեն, չպատասխանելով նրանք մեկանգամ եւս փաստորեն վկայում են, որ «Գլենդել Հիլզը» զբաղվում է քաղաքացիներին խաբելո՞վ:

Դե ինչ, մեր իրականությունում առաջին, բայց հուսանք վերջին դեպքը չէ, որ «Գլենդել Հիլզի» նման կազմակերությունները, մարդկանց գլխի տակ «փափուկ բարձ» դնելով, գումարներ են վերցնում, իսկ թե հետո ինչ կլինի, դա էական չէ:



ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ