Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՄԻՆՉ ՏԱՐԵՎԵՐՋ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԿԼԻՆԻ»

Արխիվ 12-16

ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՄԻՆՉ ՏԱՐԵՎԵՐՋ,

ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԿԼԻՆԻ»


 

«Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել: Իրավաբան Արթուր Ղազինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը չի կարողանում ԵՄ-ի հետ սահմանել իր տարիֆային քաղաքականությունը, քանի որ Հայաստանն անդամակցելով ԵՏՄ-ին, սահմանափակել է իր ինքնիշխանությունն ու ստանձնել պայմանագրային որոշակի պարտականություններ: «Հայաստանը պետք է  համաձայնություն ստանա ԵՏՄ-ից, ավելի կոնկրետ` Ռուսաստանից, ԵՄ ապրանքների համար հատուկ տարիֆային քաղաքականություն սահմանելու համար»,- ասաց  բանախոսը:


Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով  էլ  բանակցությունները Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ երկար կտեւեն, քանի որ Հայաստանը դա պետք է համաձայնեցնի Ռուսաստանի հետ:


Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն էլ ասաց, որ ՀՀ-ԵՄ բանակցությունները պետք է տեղի ունենան է  իրավական նոր փաստաթղթի մասին, Նրա  տեղեկացմամբ  դեռ տարեսկզբին մասնագիտական քննարկումներ  սկսվեցին ԵՄ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ՝ ուրվագծելու ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակը, քննարկելու` ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո ինչպիսի օրակարգ է հնարավոր ձևավորել: «Բանակցությունների մեկնարկը հուսամ կտրվի մինչ այս տարվա ավարտը»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը:


Որ ոլորտներում  կլինի Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցությունը: Պրն Մելքոնյանը թվեց մի քանիսը` գիտություն,  տեղեկատվական տեխնոլոգիաներ, բնապահպանություն, արդյունաբերություն, ձեռնարկատիրական գործունեություն, հանքարդյունաբերություն, էներգետիկա, գյուղատնտեսություն:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ