Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՍԱՊԾ ՊԱՇՏՈՆՅԱ. «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՎ Է»

Արխիվ 12-16

ՍԱՊԾ ՊԱՇՏՈՆՅԱ.  «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՎԵՐՋԻՆ

ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՎ Է»

 

 

Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո   նախատեսվում են անդամ երկրների օրենսդրական դաշտերի համապաստախանեցում: Նման փոփոխություն արվում է նաեւ սննդամթերքի անվտանգության բնագավառում:

«Իրավունք»-ի հետ զրույցում  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  իրաբանական վարչության պետ Արմեն Հակոբյանն ասաց, որ ներդրվել են վերահսկողական նոր կառուցակարգեր, ծառայությունների մատուցման նոր ինստիտուտներ: «2016 թ-ի հունվարից ՀՀ-ում եւ ԵՏՄ-ում գործելու են միայն ԵՏՄ  տեխնիկական կանոնակարգերը, ազգային օրենսդրության պահանջները չեն գործելու»,- ասաց Ա Հակոբյանը:

Նրա խոսքով` սնունդ արտադրող եւ արտահանող տնտեսվարողների համար թե'  Հայաստանում, թե' Ռուսաստանում գործում են վերահսկողական գրեթե նույն գործառույթներն ու չափանիշերը:

ՍԱՊԾ-ի պաշտոնյայի  խոսքով` ներդրված ինստիտուտների շնորհիվ տնտեսվարողի բեռն է թեթեւացվել, կամայականություններն են վերացել:

Անդրադառնալով ՍԱՊԾ-ի հասցեին պարբերաբար հնչող այն քննադատություններին, թե  ծառայությունը պասիվ, անգործ, Արմեն Հակոբյանի խոսքով`  դա ընդամենը թվացյալ է:  Վերջին տարիներին հաշվի են առնվել եվրոպական երկրների, Մաքսային միության անդամ երկրների փորձը:

Ի դեպ, ՍԱՊԾ-ի կողմից վերջին երեք ամիսներին հատուկ ուշադրություն է դարձվել հանրային սննդի կազմակերպման օբյեկտներին` մանկապարտեզներին: «Իրավիճակը վերջին երեք ամիսներին լավ է»,- հավաստիացնում է ՍԱՊԾ-ի պաշտոնյան:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ