Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ. «ՈՉ»-Ի ՇՏԱԲԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է»

Արխիվ 12-16

ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ. «ՈՉ»-Ի ՇՏԱԲԵՐԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է»

 

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մոտ մեկ ամիս առաջ ընդունեց Սերժ Սարգսյանի հրավերը, որը վերաբերում էր  Սահմանադրության նոր նախագծին: Թեեւ ուսակցության որոշ առաջարկներ ընդունել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, սակայն «Ազատ դեմոկրատներ»-ը դեմ է նախագծին 205-րդ հոդվածի պատճառով:

Ըստ այդ հոդվածի` սահմանների փոփոխությունը կատարվում է  հանրաքվեի միջոցով: Խոսքը չի վերաբերում վերամիավորումներին կամ Արցախի խնդրին: «Կարծում եմ ՀՀ-ը` որպես ինքնիշխան պետություն, իրավունք չունի սակարկման տեղ թողնել ՀՀ-ի տարածքի համար` ի վնաս մեզ»,- հիմնավորում է  պրն Քոքոբելյանը:

«Իրավունքը» պատգամավոր  Խաչատուր Քոքոբելյանից պարզեց` «Ոչ»-ի ճակատի քարոզարշավին կմիանա, թե ոչ: «Ոչ»-ի շտաբերի գործունեությունն ինձ համար անհասկանալի է, ունենք տարբեր քաղաքական մոտեցումներ, հետեւաբար չենք  միանալու»,- ասաց

Կուսակցությունը դեռ չի հստակեցրել` ինչպես է իր քարոզարշավը տանելու: Դա պարզ կլինի առաջիկայում:

Հստակեցված չէ նաեւ անվճար եթերաժամից օգտվելու խնդիրը: Բանն այն է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը պատգամավոր է դարձել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով: Իսկ «Ժառանգություն»-ն այսօր անգամ խմբակցության ղեկավար էլ չունի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ