Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ. «ԹՈՂ ԻՄ ԱՆՈՒՆԸ ՀԱՆԵՆ ԻՐԵՆՑ ՑՈՒՑԱԿԻՑ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ. «ԹՈՂ ԻՄ ԱՆՈՒՆԸ ՀԱՆԵՆ ԻՐԵՆՑ ՑՈՒՑԱԿԻՑ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի  քայլը իր աշխատավարձից հրաժարվելը   Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բացասաբար  է ընդունել, քանի որ  դրանով խնդիր չի լուծվում:

Հիշեցնենք, որ  Բալասանյանը հրաժարվել է իր աշխատավարձից  հանուն գյումրեցի  անօթեւանների:

«Իրավունքը»  ԲՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր  Մարտուն Գրիգորյանից պարզեց` անօթեւանների խնդիրն այսկերպ կարելի  է լուծել: «Դա ընդամենը մոտեցում  է»,- ասաց պատգամավորը, ապա հիշեցրեց` Արմավիրի մարզում կարկտահարությունից հետո իր ամբողջ աշխատավարձը տվեց  ի պաշտպանություն Արմավիրի մարզի  գյուղացիների:

ԲՀԿ պատգամավորն ասաց, որ դեռ 2008-ին է ասել` դեմ է  ԲԳՎ ծրագրին, քանի որ դա նպաստում է  արտագաղթին:

«Իրավունք»-ի դիտարկմանը, թե  նման կերպ է մտածում նաեւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,  գյումրեցի պատգամավորն ասաց. « Ես չգիտեմ` ում անունն եք տալիս, ով ինչ է մտածում: Ես իմ մտածելակերպն արտահայտել եմ  2008 թ-ին»:

Վերջերս Գյումրիում  անցկացվել է սոցհարցում այն մասին, թե ում են ցանկանում տեսնել գյումրեցիները քաղաքապետի պաշտոնում,  գյումրեցիները  նաեւ  Մարտուն Գրիգորյանի անունն էին տվել: Հնարավո՞ր է պատգամավորը հաջորդ տարի առաջադրվի քաղաքապետի ընտրություններում: «Նմանատիպ հարցումներին թող գյումրեցիները լուրջ չվերաբերեն: Իսկ սոցհարցում անողները թող հանեն իմ անունը իրենց ցուցակներից: Ընտրություններին ահագին ժամանակ կա, բայց ամեն շաբաթ Գյումրիում հարցումներ են անում, որն անլուրջ է»,- ասաց   ԲՀԿ պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ