Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԲՀԿ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ՉԻ ԿԱՐԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆՄԱՆ ԿԵՐՊ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ...»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ՉԻ ԿԱՐԵԼԻ

ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆՄԱՆ ԿԵՐՊ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ...»

 

 

«Բոլոր նրանք, ովքեր հիմա ասում են, որ սահմանադրական փոփոխությունների տապալումը կկանխի Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, խաբում են ժողովրդին, լկտիաբար ստում են: Եվ նրանք, ովքեր ասում են, որ այսքան ժամանակ երկիր չենք դարձել, եւ սահմանադրական փոփոխություններով մենք շանս կունենանք երկիր դառնալու, նրանք նույնպես լկտիաբար ստում են»,-  այսպիսի հայտարարություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ԲՀԿ խմբակցությունը կողմ է  սահմանադրական բարեփոխումներին եւ առանձին քարոզարշավ է անցկացնելու: «Իրավունքը» ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց` ինչպես է արձագանքում  սահմանադրական բարեփոխումներին «այո» ասող խմբակցության քարտուղարը: «Ես որեւէ գործչի խոսքերին չեմ ցանկանում արձագանքել, բայց մի բան պետք է  արձանագրել` ՀՀ-ում քաղաքական մշակույթը դեռ ձեւավորման փուլում է, եւ քաղաքակիրթ գնահատականներն են ընկալելի  բոլորի համար:  Քիչ ժամանակ է մնացել հանրաքվեին:  Երբ կլինեն հանրաքվեի արդյունքները,  կհասկանանք` ինչ դիրքորոշում ունի հանրությունն այս հարցի վերաբերյալ»,- ասաց Էնֆիաջյանը:

Այնուամենայնիվ, ժողովրդին խաբելու խնդիր կա՞, որի մասին  խոսել է Փաշինյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով` չի կարելի ժողովրդին նման կերպ վերաբերվել, ասել` ժողովրդին խաբում են: «Դա սազական մոտեցում չէ: Երբ դու նսեմացնում ես, նման գաղափարներ ես տալիս, դու դրանով դիվիդենտներ կամ դրական տեղաշարժ չես ունենում»,- կարծում է  պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ