Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԸՆԿԵՐՈՋԸ, ՄԵՆՔ` ՏԱՂԱՆԴԱՇԱՏ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ

Արխիվ 12-16

ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԸՆԿԵՐՈՋԸ, ՄԵՆՔ` ՏԱՂԱՆԴԱՇԱՏ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ

 

Երեկ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ երաժիշտ ՖԵԼԻՔՍ ԱՐԱՄՅԱՆԻ` մշակույթի վաստակավոր գործիչ, Կրթության միջազգային ակադեմիայի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանի հոր վերջին հրաժեշտի արարողությունը:
80 տարին չբոլորած սիրված արվեստագետը, ով եղել է հարյուրից ավելի բեմադրությունների, ինչպես նաեւ մի քանի տարի «Ոսկե աշուն» եւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների երաժշտական ձեւավորման հեղինակը, երկար եւ ծանր հիվանդության պատճառով այլեւս մեզ հետ չէ` թողնելով վառ հուշեր, ստեղծագործական մեծ ուղի ու անսահման կարոտ:
ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկեվիչյանն այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անասելի ծանր է ինձ համար... Ես կորցրի ընկերոջս` ՖԵԼԻՔՍ ԱՐԱՄՅԱՆԻՆ...»:
Իսկ մենք կորցրինք տաղանդաշատ արվեստագետի... Բայց, Աստծո գործերն անքննելի են, ուստի` համբերություն Արամյանների ընտանիքին, հարազատներին ու ընկերներին, եւ հայտնում ենք մեր խորին ցավակցությունը:

ՍԻՄ կուսակցություն
«Իրավունք» թերթի խմբագրակազմ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ