Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

՛՛ԻՐԱՎՈՒՆՔԻ՛՛ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԸ ՎԹԱՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Արխիվ 12-16

՛՛ԻՐԱՎՈՒՆՔԻ՛՛ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ ԵՎ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԸ ՎԹԱՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

 

 



 

Հոկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Հայկանուշ Սարգսյանի վարած Porsche Cayenne մակնիշի 83 NN 888 համարանիշի և 44-ամյա Քերոբ Սարգսյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 OU 175 համարանիշի ավտոմեքենաները: Նշենք, որ մեքենայի մեջ եղել է <Իրավունք> թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը, իսկ 44-ամյա Քերոբ Սարգսյանը թերթի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչն է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի հետևանքով Mitshubishi-ին կողաշրջվել է: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2 վարորդներն էլ հրաժարվել են ԱՊՊԱ և ՃՈ ծառայություններից: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Porsche-ի վարորդը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի


 

 

 

 

Porsche Cayenne մակնիշի 83 NN 888

 

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ