Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՏՆԵՐԸ ԹԱՆԱՔՈՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱԿԱՆՋԸ ԾԱԿԵՆ, ՕՂ ԿԱԽԵՆ»

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՏՆԵՐԸ ԹԱՆԱՔՈՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.

«ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱԿԱՆՋԸ ԾԱԿԵՆ, ՕՂ ԿԱԽԵՆ»

 

 

ՀՀԿ պատգամավոր, պետա-իրավական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից այսօր «Իրավունք»-ը պարզեց` ընդունո՞ւմ է իշխանությունն ընդդիմադիր հինգ խմբակցությունների առաջարկը, որը վերաբերում է դեկտեմբերի վեցին հանրաքվեի օրը մատները թանաքոտելուն: «Իմ աշխատասենյակում քննարկում է կազմակերպվել վերոնշյալ հարցի մասին: Տարբեր մոտեցումներ կան  այս խնդրի հետ կապված: Պետք է փորձել միջանկյալ տարբերակ գտնել»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Ինչ վերաբերում է մատները թանաքոտելուն, Հովհաննես Սահակյանն անձամբ դեմ է դրան, քանի որ չպետք է այնպիսի համակարգ ներդնել, որը խառնաշփոթ կառաջացնի: «Դեմ եմ, որ իմ մարմնի վրա ինչ-որ բան անեն: Մի հատ էլ ականջը ծակեն, օղ կախեն:  Որեւէ քաղաքակիրթ երկրում նման բան չեն անում: Մի շարք քաղաքացիներ դեմ են, որ իրենց մատները թանաքոտվեն: Եթե անգամ  թանաքոտման համակարգը ներդրվի,  հանրաքվեից հետո կրկնաքվեարկության մասին  չե՞ն խոսելու»,- ասաց Սահակյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ