Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ «ԽՈՍԱԴՈՒԼ» Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Արխիվ 12-16

ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ «ԽՈՍԱԴՈՒԼ» Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ


 

ԲՀԿ-ից դուրս եկած ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն այսօր   օրվա երկրորդ կեսից հետո ԱԺ-ում էր, բավական բարձր տրամադրությամբ: Իսկ պատճառը 17:30-ին կայանալիք  քվեարկությունն էր, որը վերաբերում էր  «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին   նախագծին:  «Իրավունք»-ը փորձեց ազատամարտիկ-պատգամավորին փորձեց մի երկու հարց ուղղել սահմանադրական բարեփոխումների մասին, բայց պատգամավորը  պարզվում է, դեռ նեղացած է լրագրողներից, «խոսադուլ» է հայտարարել. «Ես ասել եմ` հարցազրույց չեմ տալիս: Գրում են Ռուստամ Գասպարյանը մտածում է: Ինչ գիտեն` ինչ եմ մտածում»:

Եվ իրոք, ինչու են գրում, որ պարոն Գասպարյանը մտածում է, ձեզ ինչ թե ինչ է մտածում:

Մասնակցելու է սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին պատգամավորը: «Ես ասեցի, որ հարցազրույց չեմ տալիս, դու էլի ֆռցնում ես, մի բան իմանաս»,- պատասխանեց նախկին ԲՀԿ-ականը:

Իսկ երբ կհրապարակի պատգամավորն իր տեսակետը կամ արդյոք կհրապարակի: «Չէ»,- ասաց պրն Գասպարյանն ու մտավ ԱԺ-ի դահլիճ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ