Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱ՞Ծ Է

Արխիվ 12-16

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ՏՐՎԱ՞Ծ Է

 

Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Ոչ»-ի հանրահավաքը` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Թե որքանով «Ոչ»-ի հանրահավաքները կլինեն շարունակական, կամ մարդաշատ, պարզ կլինի ընթացքում, սակայն  հանրահավաքային մեթոդը միայն «Ոչ»-ի ճակատն է օգտագործելու:


Սահմանադրական բարեփոխումներին կողմնակից հակառակ ճամբարը` «Այո»-ի թեւը, բավարարվելու է միայն  շտաբային գործունեությամբ եւ քաղաքաբնակների ու մարզաբնակների հետ հանդիպումներով:

Թեեւ «Այո»-ի ճամբարի կողմնակիցները, հատկապես ոչ իշխանական «այո»-ները  հավաստիացնում են` սահմանադրական բարեփոխումների քարոզչությամբ «ձեռքի» հետ  2017 թ-ի ընտրություններին չեն պատրաստվում, սակայն իշխանական որոշ շրջանակներ պնդում են հակառակը` առանձին-առանձին քարոզարշավի հիմնական նպատակը «ըստ արժանվույն» պատրաստվում գալիք խորհրդարանական ընտրությունների:

Այսպիսով, կարող ենք ասել` սահմանադրական բարեփոխումների քարոզարշավով  քաղաքական դաշտը կամաց-կամաց պատրաստվում է հաջորդ խորհրդարանական ընտրությունների:

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որի առանցքը ՕԵԿ-ն է, եւս  շտաբային գործունեությամբ կբավարարվի, որի մասին  երեկ հայտարարել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: ՕԵԿ-ի պարագայում սա հասկանալի է, քանի որ ինչպես ցույց տվեց պրակտիկան, նրանց հանրահավաքները բավականին սակավաթիվ էին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ