Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԹԵՒՈՍԻԿԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԻՍՈՆ «ԲԱՑԱՌՎԱԾ Է» ՈՐ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԻ

Արխիվ 12-16

ԹԵՒՈՍԻԿԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ

 

 

ԻՍՈՆ «ԲԱՑԱՌՎԱԾ Է» ՈՐ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԻ



Քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված «Իսրայել Սարգսյանը չի պատրաստվում հացադուլ հայտարարել, դա բացառված է, հատկապես դատաքննության այս պահին հացադուլ անելը աբսուրդ է, չկա նման բան»,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ Իսոն պատրաստվում է հացադուլ հայտարարել` ի նշան քրեական գործի ապօրինությունների դեմ, ասաց Իսրայել Սարգսյանի փաստաբան Հեկտոր Սարդարյանը:

Փաստաբանը նշեց նաեւ, որ դատաքննության ընթացքում դեռ չեն հետազոտվել ապացույցները, ինչը ըստ, փաստաբանի.«կարծում եմ չի կարող հաշվի չառնվել դատարանի կողմից»:

 

Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել եւ կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաեւ ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երեւան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թով 4 հատ Ճայթիչներ եւ նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշականակագույն եւ շականակագույն գլանաձեւ արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ