Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Արխիվ 12-16

Շարունակվում են ձմռան նախապատրաստական

աշխատանքները


 

 

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  մայրաքաղաքի  բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Նմանօրինակ աշխատանքներ   են  տանում նաև «Ջրային կառույցներ», «Երևան ջուր», «Երևան գազ»  ընկերությունները: Անդրադառնալով մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդրին՝  քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել վերոնշյալ հաստատությունների կաթսայատները և պատրաստ լինել ջեռուցման մեկնարկին:

«Նախկինից եկող ավանդույթի համաձայն՝ ջեռուցման սեզոնի մեկնարկը տրվում է կոնկրետ օրվանից սկսած, մինչդեռ մասնավորապես կրթօջախներում սահմանված ջերմաստիճանից ցածր կարող է լինել ավելի վաղ: Նման դեպքերում ուղղակի անընդունելի է սպասել ջեռուցման սեզոնի պայմանական այդ մեկնարկին: Եթե կրթօջախում սահմանված ջերմաստիճանը չի պահպանվում, ապա չպետք է սպասել այդ պայմանական օրվան: Մեզ համար առաջնահերթը մեր երեխաների առողջությունն է, այլ ոչ թե ինչ-որ պայմանականություններ: Ըստ այդմ, նախ և առաջ արագ ուսումնասիրեք քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների ջեռուցման համակարգերն ու որտեղ արդեն իսկ կա ջեռուցման անհրաժեշտությունը, անմիջապես ապահովեք այն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ