Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՃԻՇՏ ԿԱՏԱՐՎԵՑ»

Արխիվ 12-16

«ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՃԻՇՏ ԿԱՏԱՐՎԵՑ»

 

Հոկտեմբերի 31-ին 1935 թվականին հիմնադրված Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը նշեց 80-ամյա հոբելյանը: Թատերական այս վառ իրադարձությանը ներկա էին մեծանուն արտիստներ, թատերական գործիչներ, պետական եւ զինվորական այրեր, Սյունիքի մտավորականության ընտրանին:
Թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ շնորհավորելով ներկաներին` նշեց, որ ինքն անբաժան է այս քաղաքից ու թատրոնից: ՀԹԳՄ նախագահը կարեւորեց նաեւ տեղական իշխանությունների դերը մարզային թատրոնների գոյատեւման հարցում:


Խոսելով թատրոնի ձեռքբերումների մասին` Հ. Ղազանչյանն ընդգծեց. «Այս թատրոնի գլխավոր ձեռքբերումն այն է, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին կից Կապանում բացվեց դերասանական կուրս, որը մեծ ջանասիրությամբ ղեկավարում է մեր տաղանդավոր գործընկերներից` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը: Այս հրաշալի երիտասարդները, որոնք հավաքվել են այդ կուրսում, արդեն այս թատրոնի դերասաններն են: Նրանք շատ որոշակիորեն մեզ ասում են, որ թատրոնի ապագան կա, եւ թատրոնը շարունակելու է ժամանակին համընթաց ապրել եւ աշխատել: Անշուշտ, չեմ կարող թերագնահատել այն դերասաններին, որոնք արդեն երկար տարիներ այս թատրոնի մշակներն են: Նրանց հետ ինքս էլ պատիվ եմ ունեցել աշխատել: Ցավոք սրտի, ոմանք այլեւս մեզ հետ չեն: Կասկած չունեմ, որ սերնդափոխությունն այս թատրոնում շատ ճիշտ կատարվեց եւ իր արդյունքները մոտ ապագայում տալու է»,- վստահեցրեց Հ. Ղազանչյանը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ