Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀԱՅՏԻ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՂԵՏԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 5 ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅՏԻ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՂԵՏԻ

ԵՆԹԱՐԿՎԱԾ 5 ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

ԱՆՈՒՆՆԵՐԸ

 

Ուգանդայում ՌԴ դեսպանության աշխատակիցները երեկ ուղևորվել են Հարավային Սուդան՝ պարզելու երեկ Հարավային Սուդանում աղետի ենթարկված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառները:

Այս մասին RIA Novosti-ին հայտնել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունից:
«Մեր դիվանագետները ներկայում մեկնել են Հարավային Սուդան՝ Ջուբա ու այդ հարցով տեղում են զբաղվում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հարցին, թե քանի մարդ է այսօրվա դրությամբ զոհվել դեպքի հետևանքով ու արդյոք եղել են սպանվածների թվում ռուսներ, պատասխանել են, որ զոհերի մասին տեղեկությունը համապատասխանում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած տեղեկությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային Սուդանի իշխանությունները պաշտոնապես հայտնել էին ավիաաղետի զոհերի թիվը, ինչպես նաև նրանց ազգային պատկանելությունը:

Հայտնի է, որ ինքնաթիռում գտնվել են Հայաստանի 5 քաղաքացիներ, 1 ռուս: ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի հայ անդամների անունները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են.

Հրամանատար՝ Գեւորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու՝ Սամվել Համբարձումյան
Բորտ-ինժեներ՝ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ՝ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ՝ Սուրեն Պետրոսյան:

Նկարում Հարավային Սուդանում նոյեմբերի 4–ին կործանված օդանավի ավիատեխնիկ, 44-ամյա Սուրեն Պետրոսյանն է.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ