Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԵԹԵ ԴԵՄ ԵՔ, ԻՆՉՊԵՍ ԵՔ ԴՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ՏԵԽԶՆՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ. ՔՆՆԱՐԿՈՒՄ` ԱԺ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ԵԹԵ ԴԵՄ ԵՔ, ԻՆՉՊԵՍ ԵՔ ԴՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ

ՏԵԽԶՆՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ. ՔՆՆԱՐԿՈՒՄ`ԱԺ-ՈՒՄ


 

Այսօր պաշտպանության հարցերի եւ մշտական հարցերի հանձնաժողովում քննարկվում   է  պատգամավորներ Հայկ Բաբուխանյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի` Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին   նախագիծը:

Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց  նախագծի բովանդակությունը`  մեքենաների տեխզննում անցկացնել հանրային տրանսպորտի համար երեք տարին մեկ, բայց խստացնել չափանիշները:  Անկախ պատգամավոր, հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանն ու Հովհաննես Մարգարյանը  վստահ են` տեխզննումը ձեւական բնույթ  է կրում: «Թուղթ է վաճառվում մեր բնակչին»,- ասաց պրն Մարուքյանը, ապա առաջարկեց` դրական եզրակացություն տալ այս  նախագծին:

Անկախ  պատգամավորը, սակայն, իրականում դեմ է  տեխզննման գործընթացին,  ավելին` իր անձնական կարծիքով  պետք է վերացնել  տեխզննումը:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց` եթե Մարուքյանը դեմ է  տեխզննման գործընթացին, ինչպես է դրական արտահայտվում վերոնշյալ նախագծի մասին:

Մարուքյանը պարզաբանեց`չի բացառվում` նախագծի  մեծ օրակարգ ընդունվելու դեպքում նա առաջարկի նախագծի համահեղինակներին ընդհանրապես  հանել տեխզննման պարտադիր  պայմանը եւ տեխզննման կտրոնը  դիմապակուն փակցնելուն: «Ես դեմ եմ  քաղաքացիներին  թուղթ վաճառելուն, կեղծ զննմանը: Բայց ասեմ`խոսքը չի վերաբերում  հանրային տրանսպորտին, տաքսիներին, քանի որ դրանց  կանոնակարգումներն այլ են: Խոսքը մասնավոր եւ ֆիզիկական անձանց  է վերաբերում: Նրանց համար  պետք է  վերացնել տեխզննումը, որովհետեւ մեր ճանապարհային երթեւեկության կանոնները բավական խիստ են»,- ասաց Մարուքյանը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ