Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՖԻԼՄԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է, ԲԱՅՑ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Արխիվ 12-16

ՖԻԼՄԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է,

ԲԱՅՑ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ


«Ռոլան Բիկով»-ի անվան կինոյի եւ  հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամն արդեն 11-րդ անգամ Երեւանում անցկացնում է «Ռոլան» Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը: Այս տարի այն նվիրված է Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցին: ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ նոյեմբերի 7-11-ը  կինոթատրոններում ցուցադրվում են ավելի քան 145 ֆիլմ, ընտրված 4 տասնյակ երկրներից` բացառապես բարեգործական հիմունքներով:

Նոյեմբերի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում  ցուցադրվեց  ռեժիսոր Սա Յեոնդոնգի կորեական «Sickos» ֆիլմը, այն պատմում է քաղցկեղով հիվանդ 3 դեռահաս տղաների մասին,  որոնք չունենալով ոտքեր եւ շարունակաբար ստանալով քիմիայթերապիայի կուրսեր, այնուամենայնիվ, կարողանում են ուժ գտնել ժպտալու համար: Ֆիլմն ունի  ոչ միայն դաստիրակչական, այլ նաեւ հոգեպես ուժեղ լինելու, դժվարությունները հաղթահարել կարողանալու միտումներ: Ֆիլմը կցուցադրվի նաեւ փառատոնի փակման օրը` նոյեմբերի 11-ին:

Չնայած փառատոնի շրջանակներում ֆիլմերի մուտքն անվճար է, բայց ցավով փաստենք` դրանք ընթանում են կիսադատարկ դահլիճներում:

Ի դեպ, ֆիլմերը ցուցադրվելու են ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում,  Արցախում եւ Ջավախքում:


ՄԱՐԻԱՆՆԱ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ