Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԲՀԿ-Ն ԼՔԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ` ԱՆԴԱՄԱԿՑԻ ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԼՔԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ`

ԱՆԴԱՄԱԿՑԻ ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի ԲՀԿ հետ վերադառնալուց հետո լրատվամիջոցները գրում են, որ փետրվարին ԲՀԿ-ն լքած մյուս պատգամավորները նորից կուսակցություն են վերադադառնալու: «Իրավունք»-ը  ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանից պարզեց` ԲՀԿ ետ վերադառնալո՞ւ է, թե ոչ:  «Ոչինչ որոշված չէ, ես դեռ իներտ փուլում եմ»,- ասաց պատգամավորը:

Ախոյանը, սակայն, չբացառեց, որ հնարավոր է ինտեգրվի մեկ այլ քաղաքական միավորի: Ամեն մարդ պետք է կշռի իրեն եւ հասկանա`պետք է ինքը, թե ոչ (նկատի ունի կուսակցական գործընթացում ներգրավվելը-խմբ.):

Պետք  է արդյոք Արագած Ախոյանը ԲՀԿ-ին: «Դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ` վատ չեմ աշխատել»,- ասաց  օրենսդիրի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Գագիկ Ծառուկյանի ետ վերադարձի ու ԲՀԿ-ի ղեկավարումը նորից ստանձնելու դեպքում ԲՀԿ-ից հեռացածները ետ կգան, Արագած Ախոսյանն ասաց. «Այդ դեպքում ես  հաստատ հետ չեմ գա»:


Մանրամասները`տեսանյութում:






ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ