Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՍԵԼԻՍ Խ. ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ՞ ԵՆ ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՍԵԼԻՍ Խ. ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ՞ ԵՆ ՏԱԼԻՍ

 

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշեց, որ օրենքի նախագիծը միտված է տեխնիկական զննության կտրոններն ավտոմեքենաների դիմապակուց հանելուն, ինչպես դա արվել է ԱՊՊԱ կտրոնների դեպքում: Նախագծով առաջարկվում է նաեւ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման համար սահմանված մեկ տարի ժամկետը փոխարինել երեք տարի ժամկետով: Ի դեպ, ուշագրավ էր, որ զեկուցողը, որպես օրինակ, բերեց նաեւ Ռուսաստանի Դաշնության փորձը, ինչն ամենեւին դուր չեկավ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻՆ: Ավելին` կեսկատակ-կեսլուրջ արեւմտյան կողմնորոշում ունեցող օրենսդիրը Հ. Մարգարյանին զգուշացրեց. «Եթե ուզում ես «կողմ» քվեարկեմ, Ռուսաստանի անունը քիչ տուր»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ