Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՔԱՆԻ ՓՈՔՐ ԵՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ՓԱԿՎԵԼ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՔԱՆԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ՓԱԿՎԵԼ

ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ


 

Վերջին ամիսներին պարբերաբար ենք լսում, որ արագ տեմպերով են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները փակում են իրենց օբյեկտները: Սա, ըստ   ԲՀԿ պատգամավոր, Նաիրա Զոհրաբյանի, հարված  է թիկունքից: «Քանի ՓՄՁ է փակվել  վերջին ամիսներին»,- հետաքրքրվեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը  ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից:


«Այս պահին ձեռքից տակ  չկան հստակ տվյալներ, բայց  պետք չէ նայել` ինչքան կազմակերպություններ են դադարեցրել իրենց գործունեությունը: Պետք է նայել` քանի կազմակերպություն է բացվել»,- ասաց Միրումյանը:

Փոխնախարարի պարզաբանմամբ հաճախ նույն տնտեսվարողները դադարեցնում են իրենց կազմակերպություններից մեկի գործունեությունը եւ իրենց պատկանող մեկ այլ կազմակերպությամբ շարունակում բիզնես գործունեություն ծավալել: «Պետք է համադրել` քանի կազմակերպություն է բացվել, քանիսը` փակվել»,- ասաց Վախթանգ Միրումյանը:

Գործադիր մարմնի անդամի խոսքով` հաճախ ՓՄՁ-ի ներկայացուցիչները հարկային պարտավորություններից խուսափելու համար են դադարեցնում  իրենց կազմակերպության գործունեությանը: «Վիճելի է, երբ խոսում են հարկային  ճնշումների պատճառով են փակվում ՓՄՁ-ը, քանի որ հարկային բեռի թեթեւացման քայլեր են արվել ՓՄՁ-ի համար»,-  պատասխանեց Միրումյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ