Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՍ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՎ ԻՐԱՎԱՊԱՀ Եւ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՆ ԲԱՐ

Արխիվ 12-16

«ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՍ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՎ ԻՐԱՎԱՊԱՀ ԵՎ

ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ»


«Արդեն երեք տարուց ավել պաշտպանյալս` Ռուզաննա Սարգսյանը պատիժ է կրում է «Աբովյան» ՔԿՀ-ում, դատապարտվել է գողության հոդվածով, բայց նա այդ արարքը չի գործել, չէր էլ կարող գործեր` քանի որ  տառապում է հոգեկան հիվանդությամբ: Պաշտպանյալս ընդամենը դատական եւ իրավապահ համակարգի կամայականության զոհն է դարձել, նախ նրան կալանավորելով, ապա դատապարտելով իրավապահ եւ դատախազական համակարգի մի շարք պաշտոնյաններ բարձր պաշտոններ են ստացել»,- այսպես ներկայացրեց «Իրավունքի» խմբագրություն դիմած դատապարտյալ ռուզաննա Սարգսյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանը` իր պաշտպանյալի քր. գործը:

Փաստաբանի խոսքով, ոչ նախաքննական մարմինը, ոչ էլ հետագայում դատական մարմինները հաշվի չեն առել իր պաշտպանյալի հոգեկան հիվանդությամբ տառապելու փաստը. «Այն, որ նախաքննական մարմնի եւ դատարանների տիրապետման տակ են եղել ապացույցներ, որ Ռ. Սարգսյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ գտնվում է հոգեբույժի հսկողության տակ եւ օգտագործում է հոգեմետ դեղեր, որը որեւէ նշանակության չի արժանացել նրանց կողմից, արդեն իսկ խոսում է քրեական գործի շինծու լինելու մասին»:


Հ.Գ. Քրեական գործի մանրամասների եւ փաստաբանի` գործի շինծու լինելու հանգամանքների հիմնավորումների մասին առավել մանրամասն  կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարներում:

 


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ