Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՍԻՐԻԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՅՑԸ

Արխիվ 12-16

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՍԻՐԻԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՅՑԸ

 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է  սիրիահայ փախստական Ֆրիդա Հակոբյանի հայցը` ընդդեմ  դատախազության:

Հիշեցնենք` հայցվորը` տիկին Հակոբյանը, պահանջել էր դատախազությունից քրեական գործ հարուցել  իր եղբոր Ռոբերտ Արզումանյանի եւ այն դատավորների դեմ, որոնք, ըստ հայցվորի, ապօրինի խլել են իր բնակարանը:  Դատախազությունը մերժել էր  քաղաքացուն:  Վերջինս էլ  դատախազության որոշումը բողոքարկում է:

Տեղեկացնենք, որ «Իրավունք»-ն առաջինն է, որ անդրադարձել է այս խնդրին եւ բազում հրապարակումներ արել:


«Իրավունք»-ի հետ զրույցում տիկին Հակոբյանն ասաց, որ մինչ դատավճռի հրապարակումն իր տպավորությունը, թե դատարանը գուցե  արդար որոշում կայացնի, խաբուսիկ էր: «Կարծում եմ`առաջին ատյանի դատարանը ճնշումների է ենթարկվել»,- ասաց հայցվորը:

Տիկին Ֆրիդան, սակայն, ձեռքերը ծալած չի  նստելու: Նա  առաջին ատյանի որոշումը բողոքարկելու է  վերաքննիչ դատարանում: «Չի բացառվում նաեւ, որ հացադուլի նստեմ»,- եզրափակեց  սիրիահայ փախստականը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ