Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԷԴՔԱՆ ԷԼ ՄԵԾ ԿԱՐԻՔ ՉԿԱ ՄԵԶ ՃՂԵԼՈՒ»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԷԴՔԱՆ ԷԼ ՄԵԾ ԿԱՐԻՔ ՉԿԱ ՄԵԶ

ՃՂԵԼՈՒ»

 

ԲՀԿ պատգամավոր Մելիք Մանուկյանից (շշի Մելո) «Իրավունք»-ը հետաքրքրվեց`մասնակցություն ունի՞ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին, նրա ընտրատարածքի ընտրողները ծանո՞թ են բարեփոխումներին: «Ակտիվությունը ո՞նց եք չափում, արագության չափո՞վ, հա՞, ոնց որ սպիդոմետրն է (ծիծաղում է-խմբ.): Էդքան էլ մեծ կարիք չկա մեզ ճղելու (նկատի ունի չարչարվելու-խմբ.): Շատ սովորական աշխատում ենք: Հանդիպումներ ենք ունենում, բացատրում ենք ընտրողներին»,-ասաց պատգամավորը:

Մեր մյուս հարցին`տեղյակ են արդյոք քաղաքացիները, ընթերցե՞լ են սահմանադրական բարեփոխումները: «Դե դուք նենց հարց եք տալիս: Հո հատ-հատ չենք հարցնում կարդացել եք բարեփոխումները:  Հետաքրքիր է, բայց բոլորն են տեղյակ են»,-ասաց օրենսդիր մարմնի անդամը:

Ինչո՞ւ մարդիկ պետք է «այո» ասեն նոր սահմանադրության նախագծին: «Բայց ինձ ինչի՞ են ասում այո»,- հարցը կարծես ճիշտ չհասկանալով ասաց պրն Մանուկյանը:

«Նկատի ունեմ` ինչո՞ւ մարդիկ պետք է «այո» ասեն նոր սահմանադրությանը»,-  նորից կրկնեցինք հարցը:

«Բայց ես ասեցի, որ նրանք իմ կարծիքով պետք է այո ասեն սահմանադրությա՞նը: Մենք բացատրում ենք, քարոզում ենք: Որոշ մասը չի հասկանում նորից ենք բացատրում»,- պատասխանեց ԲՀԿ-ականն ու ներս մտավ ԲՀԿ խմբակցության աշխատասենյակ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ