Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Հայտնի է փարիզյան ահաբեկչությունների հնարավոր կազմակերպչի անունը

Արխիվ 12-16

Հայտնի է փարիզյան ահաբեկչությունների հնարավոր կազմակերպչի անունը


ֆրանսիական RTL ռադիոկայանը՝ վկայակոչելով հետաքննության տվյալները հայտնել է, որ նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների շարքի հնարավոր կազմակերպիչն ու հովանավորը Բելգիայի 27-ամյա քաղաքացի Աբդելհամիդ Աբաուդն է: Այս մասին գրում է rbc.ru-ն։

Ռադիոկայանի տեղեկություններով՝ Աբաուդը բնակվել է Բրյուսելի Մոլենբեկ շրջանում, որտեղ Ֆրանսիայի մայրաքաղաքում հարձակումներից հետո բելգիական ոստիկանության հատուկ գործողություն է իրականացվել։ Ենթադրաբար նա շփվել է հարձակմանը մասնակցած գրոհայիններից մեկի հետ:

Ինչպես ավելի վաղ գրել են եվրոպական ԶԼՄ-ները, Մոլենբեկը Սիրիայում եվրոպացի իսլամիստների «մեկնակետերից» մեկն է։ Le Figaro-ն, մասնավորապես, հայտնել է, որ այդ շրջանը վերջին 18 ամսվա ընթացքում չորրորդ անգամ է հայտնվում ոստիկանության ուշադրության ներքո՝ իրականացված կամ կանխված ահաբեկչութունների պատճառով:

Աբաուդի անունն արդեն հայտնվել էր մամուլում այս տարվա հունվարին: Բելգիական ոստիկանությունը նրան անվանել էր երկրի տարածքում կանխված ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ և հովանավոր: Այդ ժամանակ իրավապահները ձեռք էին բերել Աբաուդի հեռախոսազրույցը Վերվյե քաղաքում հատուկ գործողության ընթացքում սպանված երկու իսլամիստներից մեկի եղբոր հետ։

The Washington Post-ի տվյալներով՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում հարձակումների կազմակերպմանը ներգրավված է առնվազն 20 մարդ։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ