Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԸ` «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԲԵՄՈՒՄ (տեսանյութ)

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԸ` «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԲԵՄՈՒՄ (տեսանյութ)


«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Discover` բացահայտի՛ր նշանաբանով:

Մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան` Միքայել Վարոսյանը, իր մրցութային «LOVE» երգով հանդես կգա համերգային երկրորդ հատվածում, 11-րդ համարի ներքո: Հայաստանի պատվիրակությունն արդեն Բուլղարիայում է:Ավելին  այսօր արդեն կայացել է առաջին փորձը: Այդ մասին կարող եք հետեւել տեսանյութում:

Իսկ մինչ մեկնելը լրագրողների հետ ունեցած հանդիպմանը Միկան ասաց, որ լսել է բոլոր երկրների ներկայացուցիչների երգերը եւ կարծում է` այս տարի թեժ մրցակցություն եւ հետաքրքիր շոու է լինելու: Թեեւ մեր փոքրիկ պատվիրակը չցանկացավ բացել մրցույթին իր ելույթի մանրամասները, բայց վստահեցրեց լինելու է ուրախ, գունեղ եւ պայծառ շոու:

Բեմում Միկայի հետ կլինեն երեք բեք վոկալներ` փոքրիկ կուպիդոնի երեք մուսաները: «Արդեն երեք տարի է մասնակցում եմ «Եվրատեսիլի» նախընտրական փուլերին ու այս տարի իրականացավ իմ երազանքը, դրա համար անհամբեր սպասում եմ ելույթիս»:

Այս տարի մրցույթին մասնակցում է 17 երկիր` Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Սան Մարինո, Ավստրալիա:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ