Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՄԻԼԻՑԱ ԿԱՄ ՊԱՀԱԿ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՉԱՇԽԱՏՈՂ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ»

Արխիվ 12-16

«ՄԻԼԻՑԱ ԿԱՄ ՊԱՀԱԿ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ

ՉԱՇԽԱՏՈՂ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ»

 

ԱԺ-ում շարունակվում են տեխնիկական անվտանգության մասին լսումները: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը հայտարարեց, որ 3335 վերելակ փորձաքննություն չի անցել: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հստակեցրեց` խոսքը ոչ թե Երեւանի, այլ Հայաստանի մասին է: Երեւանում մեծ թափ է հավաքել փորձաքննությունը` 58%-ն անցել է փորձաքննություն:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանն էլ ասաց, որ վերելակների անվտանգության խնդիրը միայն մի նախարարության խնդիրը չէ: «Մենք չենք կարող ամեն մի  չաշխատող վերելակի մոտ միլիցա կամ պահակ կանգնեցնել, որ այդ չաշխատող վերելակը չշահագործվի: Այն եզրակացությունները, որոնք մենք տալիս ենք,  փակցնում ենք վերելակների կողքին: Բայց մի կես ժամ  հետո գալիս պոկում են դա»,- ասաց պրն Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է վերելակում լույս չլինելուն ու աղտոտված վիճակին, ՊՈԱԿ-ի տնօրենի պարզաբանմամբ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի խնդիրը չէ: Բնակֆոնդին պատկանող մեկ վերելակի փորձաքննությունը 2500 դրամ է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ