Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆ. «ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ, ԲԱՅՑ…»

Արխիվ 12-16

ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆ. «ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ, ԲԱՅՑ…»

 

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր   ԱԺ-ում  տեխնիկական անվտանգության խնդիրների  եւ վերելակների անվտանգության մասին խոսելիս ասաց, որ  պատասխանատվության վերմակն այս ու այն կողմ քաշելու համար չէ:

Կամո Արեյանը, խոսելով   վերելակների անվտանգության մասին, ասաց, որ Երեւանում կա վերելակների անվտանգության խնդիրը կա: «Կներեք իմ անհամեստության համար, բայց քաղաքապետարանից, վարչական շրջանների ու համատիրության ղեկավարներից լավ որեւէ մեկը խնդիր չի տեսնում»,- ասաց    պրն Արեյանը:

Փոխքաղաքապետի խոսքով` հիմնական խնդիրը վերելակային համակարգում տարիքային խնդիրն է`  բարոյապես եւ ֆիզիակես մաշված վերելեկային համակարգ, ինչպես նաեւ  լուրջ կապիտալ ներդրումների անհրաժեշտություն:

Ի դեպ, քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով` Երեւանում կամ չգրանցված վերելակներ, որոնց թիվը 224 է: Իսկ չգրանցված են չաշխատող վերելակները: 108-ը  գրանցված են, բայց  չեն շահագործվում, քանի ոչ վտանգավոր է դրանց շահագործումը:

Արեյանի տեղեկացմամբ Երեւանում գործող  4551 վերելակներից   41- ը սպասարկվում է  համատիրությունների կողմից, 7-ը` մասնավոր կազմակերպությունների կողմից: «Բոլոր աշխատակիցները, որոնք ստուգում են վերելակների անվտանգությունը,  տեխնիկական անվտանգության օրենքի հիման վրա  ուսումնամեթոդական ծրագրերով պատրաստվել են ու ստացել վկայագրեր»,- ասաց պաշտոնյան:

Արեյանը սակայն կարեւորում է մեկ այլ հանգամանք. «Պետության դերը  պետք  է ուժեղացնել տեխնիկական անվտանգության համակարգում ու պատասխանատվության մեջ: Պատասխանատվությունը ձգող նորմ պետք  է լինի մեր օրենսդրությունում, որն առնչվում է տեխնիկական անվտանգության կանոններին: Թողնել միայն ՏԻՄ-ի ու շահագործողի վրա, անթույլատրելի է: Մենք հիմա ներդրողներ ենք փնտրում, բայց իրավական դաշտը պետք է այս առումով հստակ լինի»:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ