Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՌԱՋԱՐԿ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Արխիվ 12-16

ԱՌԱՋԱՐԿ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ

 

Մենք մեր սփյուռքահայ հայրենակիցներից պահանջում ենք, որ նրանք հայերեն խոսեն, մնան հայ, պահպանենք մեր արժեքները նույնիսկ դրսում: Ես կոնկրետ առաջարկ ունեմ կոնկրետ կառույցի՝ ԿԳՆ-ին:
Պարոն Աշոտյան, մենք՝ Հայաստանում ապրող հայերս և պաշտոնյաները, ի՞նչ հնարավորություններ ենք այսօր ստեղծում մեր սփյուռքահայ հայրենակիցների համար, որպեսզի նրանք պահպանեն մայրենին և խոսեն հայերենով, այսօր սփյուռքում շատ հայեր կան, ովքեր խոսում են տվյալ երկրի պետական լեզվով և ոչ թե հայերենով, կան հայկական դպրոցներ, եկեղեցիներ, որտեղ կարող են սովորել հայերեն, բայց վստահ եմ, որ դա շատ քիչ է: Լավ չէր լինի արդյո՞ք, եթե մենք նույնպես մուլտֆիլմերի տեսքով համացանցում ևս ունենայինք ուսուցողական մուլտեր հայերենով, օրինակ՝ նման մուլտեր համացանցում շատ կան, ինչպիսին է՝ развивающие мультики և այլն:


Հ.Գ. Ինքս մի քանի անգամ փորձել եմ օրինակ վերցնել այդ նյութերից և առանց որևէ կառույցի միջամտության անել, բայց չի ստացվել, որովհետև հասել եմ ֆինանսական պատին և կանգ եմ առել, իսկ ես որքան էլ մեծ ցանկություն ունենամ, այսօր չեմ կարող լուծել այդ խնդիրը, իսկ Դուք, ունենալով համապատասխան բյուջե և լծակներ, կարծում եմ, մեծ ցանկության դեպքում կարող եք: Կցանկանաք ինձ հետ համագործակցել, պատրաստ եմ, եթե ոչ, ապա կարող եմ ավելի մանրամասներ ասել, և Դուք անեք, միայն թե արվի:


«Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամի ղեկավար Ռոլանդ Ճռիկյանի ֆեյսբության էջից:

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ