Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Pole-dance-ի չեմպիոն Վարդան վերածվել է օնլայն ուսուցչուհու

Արխիվ 12-16

POLE-DANCE-Ի ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԴԱՆ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՕՆԼԱՅՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ

 

Ուկրաինայի շոու-բիզնեսը գրաված pole-dance-ի աշխարհի չեմպիոն, մեր հայրենակցուհի ՎԱՐԴԱՆ (Վարդանուշ Մարտիրոսյան) Մոսկվայում բացել է «Burlesque by VARDA» պարի դպրոցը, որտեղ սովորեցնում է աղջիկներին պարել ձողի վրա: Սակայն, սա պատճառ է դարձել, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող նրա երկրպագուհիները անընդհատ բողոքեն` ասելով, որ չեն կարող մասնակցել Վարդայի վարպետաց դասերին, քանի որ ապրում են Ռուսաստանի սահմաններից դուրս: Արդյունքում անսալով նրանց խնդրանքներին` pole-dance-ի չեմպիոն-ուսուցչուհին որոշում է կայացրել անցկացնել օնլայն մարզումներ:

«Ինձ մոտ միտք է ծագել, իսկ եթե մենք ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի periscope.tv-ով հանդիպենք օնլայն մարզումների ժամանա՞կ: Նայեք ուղիղ եթերով ու այդ տարբերակով սովորեք իմ դպրոցում: Այսպիսով ես կկարողանամ պատասխանել ձեր բոլոր հարցերին ու սովորեցնել տարբեր պարային շարժումներ», - նոր գաղափարով ոգեւորված նշել է Վարդան:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ