Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀԱՅԱԶԳԻ ՊԱՐՈՂԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵԼՈՒՅԹԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱԶԳԻ ՊԱՐՈՂԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵԼՈՒՅԹԸ


Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով  հետաձգվել է «Սառույցի թագավորները» շոուն, այն տեղի կունենա հաջորդ տարի մարտի 5-ին: Շուն, որը պետք է տեղի ոնենար նոյեմբերի 20-ին մասնակցելու էին համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր, որոնցից 3-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են: Ամերիկաբնակ  հայազգի պարող Գեւ Մանուկյանը նույնպես մասնակցելու է նախատեսված սառցե շոուին, որից առաջ նա ժամանել է Հայաստան.«Հայաստանը շատ եմ սիրում, այստեղ առաջին անգամ եղել եմ 4 տարեկանում, իսկ սա իմ երկրորդ այցելությունն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԳԵՎ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եւ հավելեց, որ անհամբեր սպասում է առաջիկա շոուին, որի ընթացքում առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում:

Իր պարային կարիերան սկսելով 17 տարեկանից  Գ. Մանուկյանն արդեն հինգ տարի է  ինչ զբաղվում էնաեւ գեղասահքով եւ հասցրել է համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ, նկարահանվել ֆիլմերում եւ գովազդներում.«Համաշխարհային ճանաչում ունեցող աստեղի հետ համագործակցելը դժվար չէ, նրանք բոլորն էլ հասարակ մարդիկ են: Ինձ համար ավելի շատ պարտավորեցնող է հայաստանյան առաջիկա ելույթը , անհամբեր սպասում եմ մարտի 5-ին, որպեսզի անեմ այն, ինչ չստացվեց նախօրեին»,-ընդգծեց Գեւ Մանուկյանը:

Նշենք, որ «Սառույցի թագավորները» շոուի տոմսերը դեռ վաճառվում են եւ կազմակերպիչների խոսքով`մարտի 5-ին շոուն անպայման կկայանա:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ