Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՈՎ ՈՎ, ԲԱՅՑ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ, ԻՆՉՈՒ ԴՈՒՐՍ ԵԿԱ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ»»

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՈՎ ՈՎ, ԲԱՅՑ ԱՐՄԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ, ԻՆՉՈՒ ԴՈՒՐՍ ԵԿԱ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ»»

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր, որ իշխանությունը քանդեց «Ժառանգություն» խմբակցությունը: Ավելին`Ի պատասխան մեր հարցին`ի՞նչ կապ ունի իշխանությունը, որ Ռուբեն Հակոբյանը դադարեցրեց իր անդամակցությունը «Ժառանգությանը» եւ հրաժարվեց խմբակցությունը ղեկավարելուց: «Բնականաբար, ժամանակը կգա, եւ  քաղաքագետները կվերլուծեն դա»,- ասել էր կուսակցության փոխնախագահը:

Այսօր «Իրավունք»-ը Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց` իշխանությունը որեւէ կապ ունի՞  իր որոշման հետ,  ըստ որի`նա հրաժարվեց  «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից ու դուրս եկավ կուսակցությունից: Պրն Հակոբյանն ասաց, որ Արմեն Մարտիրոսյանին  համարում է պարկեշտ ու պատասխանատու անձնավորություն, հետեւաբար իրեն չի թվում, որ Արմեն Մարտիրոսյանը նման անպատասխանատու ու հիմնազուրկ միտք հայտնած լինի: «Երեւի իրար լավ չեք հասկացել»,- ասաց  պատգամավորը:

Հիշեցրինք Ռուբեն Հակոբյանին` խնդրել էինք Արմեն Մարտիրոսյանին բացել փակագծերը, քաղաքագետների փոխարեն վերլուծել, մինչդեռ նա հրաժարվել էր: «Ես կարծում եմ` ով ով, բայց Արմեն Մարտիրոսյանը գիտի, ինչու է այդպես եղել:  Խորհուրդ կտամ մեկ անգամ էլ լսել (նկատի ունի ձայնագրությունը-խմբ.), գուցե իրար լավ չեք հասկացել»,- եզրափակեց պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ