Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՅԱ ԱՖՐԻԿՅԱՆԻ «ԲԱԽՏԻՆ ՀԱՎԱՏԱՆՔ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԵՐԻ ԵՐԵԿՈՆ

Արխիվ 12-16

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՅԱ ԱՖՐԻԿՅԱՆԻ «ԲԱԽՏԻՆ ՀԱՎԱՏԱՆՔ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԵՐԻ ԵՐԵԿՈՆ


Նոյեմեբրի 27-ին Հայաստանի երաԺշտական ընկերության դահլիճում տեղի կունենա ՄԱՅԱ ԱՖՐԻԿՅԱՆԻ «Բախտին հավատանք» հեղինակային երգերի երեկոն: Արցախում եւ արտերկրում իր հեղինակային երգերը կատարելուց հետո, այս անգամ երգչուհին որոշել է տոն պարգեւել նաեւ հայաստանյան հանդիսատեսին: Բազմաթիվ երգերի եւ ռոմանսների հեղինակ Մ. Աֆրիկյանը  հանդիսատեսին խոստանում է ջերմ մթնոլորտ եւ հետաքրքիր կատարումներ:

Մ. Աֆրիկյանն ավատել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում մասնակցել է բազմաթիվ մրցույթների եւ գիտաժողովների եւ ստացել պատվորգեր: Մասնակցել է նաեւ Գերմանիայում տեղի ունեցած Կոմիտասին նվիրված գիտաժողովին, որտեղ նույնպես հանդես է եկել հայերեն կատարումներով: Նախորդ տարի թողարկել է «Երկխոսության բանալին» հեղինակային երգերի սկավառակը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ