Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ. «ԳԱԶՆ» ԱՐԴԵՆ ԹՈՂԵ՞Լ Է

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ՔՈՉԱՐՅԱՆԻ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ. «ԳԱԶՆ» ԱՐԴԵՆ ԹՈՂԵ՞Լ Է

 

 

Նոյեմբերի 18-ին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը սահմանադրական բարեփոխումների ու Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ էականորեն չէր տարբերվում նրա նախորդ հարցազրույցից: «Իրավունք»-ը  որոշեց պրն Քոչարյանի  հարցազրույցի վերաբերյալ խոսել  ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ, ումհ ամարվում են Քոչարյանական եւ նույնպես դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Պրն Մարգարյանը դեռեւս նախորդ շաբաթ մեզ ասաց, որ ցանկություն ունի անդրադառնալ երկրորդ նախագահի հարցազրույցին: Այսօր փորձեցինք թեմայի մասին ԲՀԿ գործչի հետ խոսել, բայց քաղաքավարի ձեւով խույս տվեց. «Հիմա չէ, հետո խոսենք»,- խուսանավեց պատգամավորը ապա հավելեց. «ախր անցավ արդեն» (կարծես նկատի ունենալով, որ պրն Քոչարյանի հարցազրույցի «գազ»-ն արդեն անցել է, ու այն այլեւս ակտուալ չէ-խմբ.)»:

Փաստորեն, անգամ քոչարյանական կադր համարվող պատգամավորը կարծես ընդունում է, որ երիտասարդ թոշակառու Քոչարյանի հարցազրույցները թիթեռնիկի կյանք ունեցող էֆֆեկտ ունեն եւ իր գոյությունը հիշեցնելուց բացի` այլ նպատակ կարծես չունեն:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ