Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՄԵՌԱՆՔ ԱՍԵԼՈՎ». Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ՀՅԴ-Ն ԿՄՏՆԻ ԿՈԱԼԻՑԻԱ»

Արխիվ 12-16

«ՄԵՌԱՆՔ ԱՍԵԼՈՎ». Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ՀՅԴ-Ն ԿՄՏՆԻ

ԿՈԱԼԻՑԻԱ»

 

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չէր բացառել, որ  կուսակցությունն իշխանության հետ կոալիցիա կկազմի: «Մենք մշտապես ասել ենք, որ այս Սահմանադրությունը շանս է երկրում փոփոխություններ կատարելու: Մենք երկրում ունենք բազմաթիվ խնդիրներ ու եթե ունենանք համոզում, վստահություն, որ երկիրը գնալու է մեր պատկերացումների ուղղությամբ»,- ասել էր Վարդանյանը:


«Իրավունք»-ը Արմե Ռուստամյանից հետաքրքրվեց` կարծիք կա, որ ՀՅԴ-ն սպասում է նոր սահմանադրության հանրաքվեի արդյունքներին կոալիցիա մտնելու համար: «Ոչ, ոչ,   հիշեք յոթ կետերը, յոթ կետերը, մեռանք ասելով: Դրանք կապված են սահմանադրության հետ (նկատի ունի յոթ կետերի ընդունումը-խմբ.)»,-ասաց Ռուստամյանը:

- Իսկ բյուջեին ինչպե՞ս եք քվեարկելու:


- Բյուջեին կողմ չենք քվեարկելու, ասել ենք:


-Բայց պրն Վարդանյանը էլի հստակ չէր ասել` պարզ չէ, թե կողմ չլինելու որ տարբերակը կնախընտրեք:


- Դեռ ժամանակ կա: Իսկ թե ինչպես կքվեարկենք, կողմ չենք քվեարկելու հաստատ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ