Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ԱՆԵԼԻՔ» ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ՍՊԱՆԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ»

Արխիվ 12-16

«ԱՆԵԼԻՔ» ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ՍՊԱՆԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ»

 

Երեւանի  Վարդանանց փողոցում, նոյեմբերի 24-ի երեկոյան «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթայանի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է: Սպանության կասկածանքով իրավապահները փնտրում են կոնկրետ անձի` 54-ամյա Մկրտիչ Պ.-ին, որին դեռ  չի հաջողվել հայտնաբերել: Iravunk.com-ին դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կայքի տեղեկություններով` Հովհաննես Աթայանը «Անելիք» բանկի ոչ թե իրավաբանն է, այլ իրավաբանական վարչության պետը: Իսկ դեպքը տեղի է ունեցել այսպես. հանցագործը, ամենայն հավանականությամբ, դարանակալել է սպանվածին, մասնավորապես` Հովհաննեսը դուրս է եկել աշխատանքից, նստել մեքնան, երբ հանկարծ հետեւից կանգնած մեքենային են հարվածել: Դուրս է եկել, կռացել, որ տեսնի ինչն է վնասվել եւ հենց այդ պահին հանցագործը ոստիկանական հրացանով մահացու կրակոցներ է արձակել: Մեր ունեցած տեղեկություններով` հանցագործը Պռոշյանից է, ով «Անելիք» բանկում ժամկետանց վարկային պատմություն է ունեցել: Հավաստի տեղեկությունների համաձայն` չնայած հանցագործը դեռ չի հայտնաբերվել, բայց գիշերը` արդեն իսկ հարցաքննվել են վերջինիս տան անդամները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ