Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԱԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՎԱՀԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ ՌԻՆԳ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅՍՕՐ

Արխիվ 12-16

ԱԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՎԱՀԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ ՌԻՆԳ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅՍՕՐ


 

Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 2 պատվիրակները՝ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 52 կգ քաշային Վահե Բադալյանը: Կիսաեզրափակիչում Ալենը մրցելու է ադրբեջանցի Ռուսլան Ռուստամովի, իսկ Վահեն՝ Մոլդովան ներկայացնող Վլադ Գավրիլիուչի հետ:

Հիշեցնենք, որ մեր 2 բռնցքամարտիկներն էլ քառորդ եզրափակիչում հաղթանակ տոնեցին Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամաբ և առնվազն ապահովեցին բրոնզե մեդալներ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հայ բռնցքամարտիկների ելունթներից հետո ֆեյսբուքյան իր էջում կատարել էր հետեւյալ գրառումը.«Մեր երկու մարզիկները 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 52 կգ քաշային Վահե Բադալյանը նվաճեցին առնվազն բրոնզե մեդալ։ Մեր տղաները փայլուն հաղթանակներ տոնեցին Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամբ։ Շնորհավորում եմ մեր մարզիկներին և հուսով եմ, որ նրանք հայրենիք կվերադառնան էլ ավելի բարձր հարգի մեդալներով»: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ