Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

«Ժողովուրդ». ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲԸ ԾՐԱԳՐԵԼ ԷՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԵՎ ԱԺ-Ի ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ

Արխիվ 12-16

«Ժողովուրդ». ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲԸ ԾՐԱԳՐԵԼ ԷՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԵՎ ԱԺ-Ի ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում հանցավոր խմբավորման բացահայտման լուրին հաջորդած հասարակական արձագանքը Հայաստանի իշխանական համակարգի եւ իրավապահների վերջին մեկուկես տասնամյակի գործունեության ամենավառ գնահատականն է: Փաստորեն, ոչ ոք իրավապահների հաղորդած տեղեկությանը չի հավատում, եւ բոլորը փորձում են հասկանալ, թե ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այս անգամ ինչ խարդախություն են փորձում գլուխ բերել, եւ ընդդիմադիրներից ում դեմ է այն շրջվելու:

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները պնդում են, որ կալանավորված խումբը ծրագրել է կառավարության, խորհրդարանի եւ նախագահականի վրա հարձակումներ իրականացնել: Բայց այդ մասին հրապարակային չեն հայտարարում, քանի որ Հայաստանի հանրությունը, միեւնույն է, չի հավատա կամ էլ ավելի վատ, կարող է՝ պարզվի, որ մարդիկ նման ծրագրերը ողջունում են: Այս ամենից առաջին հերթին հենց իշխանությունները պետք է հետեւություն անեն եւ գիտակցեն, որ սա իրենց գործունեության արտացոլումն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ