Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԳԻՇԵՐԵԼ ՆՈՒՅՆ ՏԱՆԸ

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

ԳԻՇԵՐԵԼ ՆՈՒՅՆ ՏԱՆԸ


«Մարդը կաշկանդված չէ` գիշերելու ցանկացած վայրում: Այլ խնդիր է` արդյո՞ք գիշերելու ժամանակ նրանք կատարել են հանցագործություն, թե՞ոչ: Նախաքննությունը դա պետք է պարզի»,- հարցին, թե կա՞ տեղեկություն, թե ինչո՞ւ են խմբի անդամները գիշերել նույն տանը, ասաց ահաբեկչական խմբի ենթադրյալ ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, հավելելով, որ պետք չէ զարգացնել այդ դրվագը, որովհետև նախաքննություն է ընթանում:

Հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը հայտարարեց, որ Արթուր Վարդանյանի ղեկավարած հանցախումբը հրեշավոր հանցագործություններ էր ծրագրել, Բաղդասարյանն արձագանքեց. «Անգամ, եթե ԱԱԾ ղեկավարը նման հայտարարություններ է արել, անմեղության կանխավարկածի առումով ես խնդիր եմ տեսնում: Ցավոք, Հայաստանում մենք չունենք տարրական կուլտուրա, չէ՞ որ գնում է նախաքննություն, ոչ ոք իրավունք չունի գնահատական տալու: Ցավում եմ, որ Հայաստանում կարող են նույն մարդուն ե'ւ իջեցնել ե'ւ բարձրացնել»,- եզրափակեց փաստաբանը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ