Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ՞ ՉԷ. ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏՄՊՊՀ-ԻՑ

Արխիվ 12-16

ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ՞ ՉԷ. ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏՄՊՊՀ-ԻՑ


Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ վստահեցրեց, որ Ամանորին ընդառաջ կվերահսկեն այն ոլորտները, որտեղ կան խոշոր դիրք ունեցող ընկերություններ` գների արհեստական աճը կանխելու համար. «Այդ ոլորտները մշտապես գտնվում են հանձնաժողովի տեսադաշտում, եւ մենք հետեւում ու ուսումնասիրում ենք այդ ընկերությունների գնային քաղաքականությունը: Եթե չարաշահման ազդակներ են լինում, ապա հանձնաժողովը խորացնում է ուսումնասիրությունները: Իսկ մնացած ոլորտներում գնագոյացումը ազատ է, եւ գները որոշվում են առաջարկի ու պահանջարկի ազդեցության ներքո»: Միեւնույն ժամանակ, պարոն Շաբոյանի մեկնաբանությունից ստացվեց այնպես, որ եկել էր ասեր, թե իր վրա հույս չդնեն. «Բայց գների վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Գնային փոփոխությունները դեռեւս չեն նշանակում, որ պայմանավորված են տնտեսվարողների հակամրցակցային գործողություններով»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ