Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՍԻՐԻԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Արխիվ 12-16

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՍԻՐԻԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ

 

«Իրավունք»-ը  նոյեմբերի 14-ին գրել էր, որ  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է  սիրիահայ փախստական Ֆրիդա Հակոբյանի հայցը` ընդդեմ  դատախազության:


Հիշեցնենք` հայցվորը` տիկին Հակոբյանը,պահանջել էր դատախազությունից քրեական գործ հարուցել  իր եղբոր Ռոբերտ Արզումանյանի եւ այն դատավորների դեմ, որոնք, ըստ հայցվորի, ապօրինի խլել են իր բնակարանը:  Դատախազությունը մերժել էր  քաղաքացուն:  Վերջինս էլ  դատախազության որոշումը բողոքարկում է:

Տեղեկացնենք, որ «Իրավունք»-ն առաջինն է, որ անդրադարձել է այս խնդրին եւ բազում հրապարակումներ արել:

«Իրավունք»-ին հայտնի դարձավ, որ   Ֆրիդա Հակոբյանը առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու է վերաքննիչ քրեական դատարանում: «Այսօր ինձ նամակ եկավ, որ վերաքննիչը բողոքս վարույթ է ընդունել: Դատական նիստի օրը, սակայն, դեռ հայտնի չէ»,- ասաց սիրիահայ փախստականը:

Ի դեպ, տիկին Ֆրիդան չի պատրաստվում սահմանափակվել միայն վերաքննիչ դատարան դիմելով: Այլ  քայլեր եւս ձեռնարկելու է, որոնց մասին առայժմ չի ցանկանում:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ