Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԴԵՊՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 21 ԱՆՁԻՆՔ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Արխիվ 12-16

ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԴԵՊՔԻ ՀԵՏ

ԿԱՊՎԱԾ 21 ԱՆՁԻՆՔ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

 

 

 

Ոստիկանության ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության, ինչպես նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված 21 անձինք: Ինչպես նշված դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս դատարան էին բերվել ոստիկանության ծառայողների կողմից ուժեղացված հսկողությամբ, իսկ դատարանում նույնպես ուժեղացված ծառայություն էր, որը ղեկավարում էր նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Արթուր Փիլոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը բոլոր 21 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի կալանավորումը ու քանի որ կասկածյալները շատ են, դռնփակ դատական նիստերն անցկացնելու են մի քանի դատավորներ: Այս պահին մի քանիսի նիստերը սկսվել են, իսկ այն կտևի, երևի, երկար:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

 

 

 

 


 

 

 

 


 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ